2691 դիտում
20:00 21-07-2020
Սերմացուի պակասը կլրացվի աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի միջոցով
Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի ներքին գոտիներում մեկնարկել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
«Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի ներքին գոտիներում մեկնարկել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։
Այս տարի մշակվել է 32732 հա հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածք՝ 14790 հա աշնանացան ցորեն և 14328 հա գարնանացան գարի, ընդհանուր առմամբ նախորդ տարվանից 1070 հա-ով պակաս։ Ակնկալվում է 1 հա-ից 25-30 ց բերք, ցորենի սերմացուի պակասը կլրացվի ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի միջոցով։
Պիլոտային ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։
Ծրագրին կարող են մասնակցել 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ:
Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները ներկայացրել են 2900 տ աշնանացան ցորենի պահանջարկ»,- ասված է մարզպետարանի հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2595 դիտում
12:50 30-06-2020
Կառավարությունը աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր է մշակել
2350 դիտում
14:34 07-07-2020
Մեկնարկում է ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը
1707 դիտում
16:28 07-08-2021
Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021թ. պետական աջակցության ծրագիրը կիրականացվի բոլոր մարզերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»