211652_close_icon
views-count3905 դիտում article-date 09:04 22-07-2020

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է պահպանվել. ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբույան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց: Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։ Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, երկու անգամ: Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ: Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ»,-գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր