211652_close_icon
views-count3066 դիտում article-date 17:29 22-07-2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում մշակված պայմանավորվածությունները պետք է մնան բանակցային սեղանին․ ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից: Այս մասին այսօր [url=https://tass.ru/politika/9025745?fbclid=IwAR1k-5fb8IS76-O-mzT8s0MayVqvrFaMFR053U18TlR-XObxgVuHb5Duwco]tass.ru[/url]-ի առաջին փոխտնօրեն Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով, որոնք կողմերին կխրախուսեն խաղաղություն և հրադադար հաստատել»,- ասել է Գրուշկոն: Փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն այն տեսակետին է, որ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակում մշակված պայմանավորվածությունները պետք է մնան բանակցային սեղանին: «Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջին հերթին ՌԴ-ի տիտանական ջանքերով ձեռքբերված առաջընթացի նահանջին, քանի որ այն մերձեցրել է հակամարտության կարգավորման հեռանկարները»,- նշել է Գրուշկոն: «Այս հակամարտության կարգավորումն էապես կբարելավի իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ բոլոր գործընկերների միջև երկկողմ հարաբերությունների բարելավումը: Մենք բոլորին հորդորում ենք ընդունել նույն դիրքորոշումը, մանավանդ Մինսկի խմբի երկրներին», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր