211652_close_icon
views-count2333 դիտում article-date 15:54 18-09-2022

ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային խաղաղ կարգավորմանը․ Փելոսի

News.am-ը գրում է. Եկանք այն պահին, երբ կարող ենք նաեւ անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի եւ սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ելույթի ժամանակ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Մենք հետեւում ենք հայաստանյան մարտահրավերներին նաեւ մեր ընտրողների աչքերով։ Շատ հպարտ ենք, որ ի վերջո կարողացանք ընդունել Հայոց ցեղասպանության բանաձեւը։ Ի վերջո մենք ունեցանք նախագահ Ջո Բայդեն, որը ստորագրեց, նա ՀՀ վարչապետին նաեւ հրավիրեց Ժողովրդավարության գագաթնաժողովին»,- նշեց Նենսի Փելոսին։

Նա ասաց, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության առումով. «Մենք դժվար պահերին հայ ժողովրդի կողքին ենք. պայքար է ընթանում ժողովրդավարության եւ ավտոկրատիայի մեջ։ Հայաստանն այն վայրն է, որտեղ կարող ենք այս հակասություններն ակնառու տեսնել»։

Նենսի Փելոսին հայտնեց, որ իր այցն ավելի վաղ՝ նախորդ շաբաթվանից էր պլանավորված.

«Այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք նաեւ անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի եւ սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը։ Միացյալ նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի բարեկամ՝ հանձնառու է աջակցել բանակցային, կայուն, խաղաղ գործընթացին։

Միացյալ նահանգները վաղուց նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Շարունակաբար պահպանվող ռազմական գործողությունները նորանոր կյանքերի կորստի են հանգեցնելու, նորանոր տեղահանությունների եւ մեծ գին են վճարելու դրա համար։ Միացյալ նահանգները հետեւում է այս խնդրին։ Նախագահ Բայդենի եւ կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է, մենք անվտանգության, կայունության եւ խաղաղության հարցերում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանձնառու ենք»։

Նմանատիպ նյութեր