31279 դիտում
20:38 22-07-2020
Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ 66-ամյա վարորդը VAZ 21015-ով, մոտ 30 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 66-ամյա Հրաչյա Ղազարյանը իր վարած VAZ 21015 ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Ալավերդի - Սարահարթ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել հարակից ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15899 դիտում
12:13 06-02-2025
Ավտովթար՝ Երևանում. Կոմիտասի պողոտայում բախվել են «Jeep»-ն ու «Volkswagen ID6»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ