26141 դիտում
11:23 04-08-2023
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ 65-ամյա վարորդը Hyundai Solaris-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 3-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 65-ամյա Ավետիք Մ․-ն իր վարած Hyundai Solaris մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, Չարենցավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում՝ ծառերի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ավետիք Մ․-ն, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը, պատգարակով դուրս է բերվել և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին Ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ կժամաներ քննչական խումբը, վիրավորին հիվանդանոց տեղափոխած շտապօգնության բժիշկը ահազանգել է Ոստիկանության Չարենցավանի բաժին և հայտնել, որ վիրավորը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+