211652_close_icon
views-count3276 դիտում article-date 21:39 22-07-2020

Անտոնիո Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` սահմանային գոտում լարվածության թուլացման կոչով։ Այս մասին այսօր բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ խոսակցությունները տեղի են ունեցել այսօր։ Երկու զրույցներում էլ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների կապակցությամբ։ Գլխավոր քարտուղարը կրկին կրկնել է անհապաղ և լիարժեք ապաէսկալացիայի, սադրիչ հռետորաբանությունից հրաժարվելու և բանակցություններին վերադառնալու իր կոչը»,- ավելացրել է Դյուժարիկը։

Նմանատիպ նյութեր