7497 դիտում
09:48 23-07-2020
Փոքր չէ հավանականությունը, որ մինչև տարեվերջ ընդունելության քննություններն ընդհանրապես վերացնելու որոշում ընդունվի.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ընդունելության քննությունների հետ կապված դժգոհությունները չեն հանդարտվում: Առաջին հայտի գերակայության արդյունքում բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են դժգոհել, փորձագետները տարաբևեռ կարծիքներ են հայտնում:
Ընդհանրապես բուհերի ընդունելության քննությունները մեր իրականության մեջ միշտ էլ վերածվել են յուրատեսակ «կյանքի ու մահվան» կռվի, երբ սեփական զավակի՝ բուհ ընդունվելը պատվի հարց է հայ ծնողի համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ իշխանության որոշակի շրջանակներ առաջարկում են 2021 թվականից ընդհանրապես վերացնել ընդունելության քննությունները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս քննարկումներից մեկի ժամանակ կարծիք է արտահայտվել, թե ժամանակն է ձերբազատվել «սովետից մնացած» այս համակարգից:
Այս գաղափարի կողմնակիցները քիչ չեն, սակայն հարցն այն է, որ դեռևս չեն կարողանում գտնել լուծման ճանապարհը:
Բանն այն է, որ քննարկվող տարբերակները, ասենք՝ ընդունելությունը կազմակերպել դպրոցական գնահատականներով, ապա զտման շեշտը դնել ռոտացիոն համակարգի, այսինքն՝ բուհական ընթացիկ գնահատականների վրա, ընդհանրապես վերացնել անվճար տեղերը և այլն, տարատեսակ խնդիրներ են առաջ բերում:
Այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով քննարկումները բավականին թեժ են, և փոքր չէ հավանականությունը, որ մինչև տարեվերջ այս առումով վերջնական որոշում ընդունվի»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1166 դիտում
14:37 07-07-2022
«Նկատել եք, որ ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում». Նիկոլ Փաշինյանը նշեց դրա պատճառը
7295 դիտում
09:40 30-05-2020
Հայկ Մարությանի կինն է որոշում` ով աշխատանքի ընդունվի քաղաքապետարանում, ում` հեռացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը