211652_close_icon
views-count5736 դիտում article-date 10:42 23-07-2020

Գործարարների և վարչապետի հանդիպումը շատ վատ անցավ. Մունաթ էր, ոչ թե հանդիպում. Վահան Քերոբյան

Գործարարների և վարչապետի հանդիպումը շատ վատ անցավ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գործարար Վահան Քերոբյանը: «Վարչապետը մեզ մեղադրեց, պատմեց, բացատրեց, ներկայացրեց, բայց չլսեց։ Հուսով եմ, որ լսողության կորուստը ժամանակավոր է»,-նշել է նա: Ապա մեկնաբանություններում հավելել է. «Ինքն էլ երևի շատ բան ուներ ասելու, բայց մենք ոնց որ մանկապարտեզի սաներ լինեինք, որ պիտի մեր դաստիարակին լսեինք։ Մաֆիոզ մտածելակերպի, նախկին "հաստատ գործած" հանցանքների, հարկերի իմաստը չհասկանալու և այլն։ Մունաթ էր, ոչ թե հանդիպում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր