211652_close_icon
views-count68225 դիտում article-date 20:27 08-05-2020

Արտակարգ իրավիճակ Լարսում. 1 ամսից ավելի ավտոմեքենաներում գիշերող ՀՀ քաղաքացիներին օգնելու փոխարեն Վրաստանում տեղակայված ՀՀ դեսպանատնից մունաթ-զունաթ գալով ասում են՝ «Սամալյոտով գայիք»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել Ռուսաստանի Դաշնությունից սեփական մեքենաներով Հայաստան եկող մի շարք քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ որոշ ժամանակ առաջ որոշել են սեփական մեքենաներով գալ Հայաստան: Ըստ քաղաքացիների՝ կարողացել են անարգել հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը, սակայն Վրաստանի տարածք մուտք գործել չեն կարողանում, ինչի հետեւանքով արդեն մի քանի շաբաթ է, գտնվում են չեզոք գոտում՝ քնելով մեքենաների մեջ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ահազանգած քաղաքացիներից մեկն ասաց. «Ռուսները մեզ թողեցին, բայց վրացիները չեն թողնում, որ անցնենք: Ապրիլին 10-ին ես անցել եմ Ռուսաստանի սահմանը, ու մինչ օրս գտնվում են նեյտրալ գոտում՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին: Գումարներս վերջացել է, ցուրտ է եղանակը, ամեն օր տաքացրել եմ մեքենան, արդեն մոտ 1 ամիս ա, Ներքին Լարսում ենք գտնվում, նեյտրալ գոտի է: Վրացիներն անգամ ռուսերեն չեն խոսում, մենք էլ չենք հասկանում, դիմել ենք դեսպանատուն, ապրիլի 28-ին դեսպանատան ներկայացուցիչն եկել, այնպիսի տոնով է մեզ հետ խոսում, չգիտեմ ինչ ասեմ: Մինչեւ էսօր քնում ենք մեքենայի մեջ, լողանում գետի ջրով: Ներկա դրությամբ 5 մեքենա ենք էստեղ, չգիտենք, թե ինչ պետք է լինի մեր ճակատագիրը»: Մեկ այլ բնակչի խոսքով, ով եւս մնացել է չեզոք գոտում, բազմիցս զանգահարել են դեսպանատուն, սակայն ոչնչով չեն օգնում իրենց. «Մեզ դեսպանատնից ասում են՝ ձեզ ով ա թողել, հերթագրվեիք, սամալյոտով գայիք, բայց հետներս մարդ կա, որ 20 օր սոված ծարավ սպասել ա սամալյոտով գալուն: Մեզ հիմա Լարսի տամոժնուց դուրս են հանել, 200 մետր հեռու կանգնեցրել, չեն թողնում առաջ գնանք»,- նշեցին զանգահարած քաղաքացիները, հրավիրելով Հայաստանի կառավարության ներկայացուցիչների ուշադրությունը իրենց խնդրին:

Նմանատիպ նյութեր