211652_close_icon
views-count1993 դիտում article-date 13:58 23-07-2020

Սահմանամերձ համայնքների դպրոցների ապաստարանների վիճակը կբարելավվի

Տավուշի սահմանամերձ համայնքներում դպրոցների ապաստարանների վիճակը բարելավելու ուղղությամբ աշխատանք կտարվի: «[url=https://armenpress.am/arm/news/1022785.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում այդ մասին նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Տավուշի մարզպետի հետ այցելել են մի շարք հրետակոծված գյուղերի դպրոցների ապաստարաններ, դիտարկում են իրականացրել։ «Մարզպետի հետ ունենք այդպիսի որոշում՝ ամբողջական մոնիթորինգ անելու և անհրաժեշտության դեպքում այստեղ նույնպես միջոցներ հատկացնելու՝ ապաստարանների վիճակը բարելավելու համար։ Ընդհանուր առմամբ, դպրոցներն ունեն նման հնարավորություններ, բայց որոշակի փոփոխություններ անհրաժեշտ են»,- ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր