211652_close_icon
views-count2196 դիտում article-date 17:25 23-07-2020

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Ուղերձում, մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Հայ-եգիպտական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը շարունակաբար ընդլայնելու և բովանդակային առումով հարստացնելու խնդիրը մշտա­պես գտնվում է Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Համոզված ենք, որ դրա համար առկա է հսկայական ներուժ, որի արդյունավետ օգտագործումը նոր հնա­րավորություններ կբացահայտի մեր երկու բարեկամ երկրների առավել մերձեցման և փոխշահավետ համագործակցության զարգացման համար։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և նոր կորոնավիրուսի համավա­րակի առաջացրած մարտահրավերների շուտափույթ հաղթահարում»։

Նմանատիպ նյութեր