211652_close_icon
views-count2274 դիտում article-date 11:32 15-08-2020

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահին Ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին Ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ փոխգործակցությունը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ընդգրկուն դարձնել հայ-կորեական երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողու-թյուն¬ներ, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»,-ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր