2406 դիտում
12:23 23-07-2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Ազգային տոնի կապակցությամբ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։
Այսօր, երբ Հայաստանը և Եգիպտոսը վստահորեն հաղթահարում են իրենց առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, առավել կարևոր է դառնում մեր երկրների միջև ավանդական եղբայրական հարաբերությունների հետագա զարգացումը։
Խորապես համոզված եմ, որ այդ հարաբերությունները մեծ ներուժ են պարունակում, իսկ համաշխարհային տնտեսության վերականգնումը և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Եգիպտոսի բազմաոլորտ համագործակցության համար։
Մոտ ժամանակներում տեղի ունենալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը կնշանավորի հայ-եգիպտական փոխգործակցության ամրապնդման հերթական փուլը։
Մենք ողջունում ենք ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և մեր նպաստն ենք բերելու դրանք հաջողությամբ ավարտին հասցնելու գործին։ Այս համաձայնագրի ստորագրումն ու կիրառումը նոր որակ կհաղորդի մեր երկրների համագործակցությանը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Նմանատիպ նյութեր
2271 դիտում
15:50 01-08-2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին Ազգային տոնի կապակցությամբ
2193 դիտում
17:25 23-07-2020
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ
Այս բաժնից
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
676 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց