3228 դիտում
22:40 23-07-2020
Աղքատ ֆրանսիացիներին բազմանգամյա օգտագործման 40 միլիոն դիմակ կբաժանեն
Ֆրանսիայի իշխանությունները բազմանգամյա օգտագործման 40 միլիոն դիմակ կբաժանեն յոթ միլիոն ֆրանսիացիներին, ովքեր ապրում են աղքատության շեմից այն կողմ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը France 2 հեռուստաալիքի եթերում:
Նախարարի խոսքով՝ դիմակները, որոնք կարող են օգտագործվել 30 անգամ, աղքատ ֆրանսիացիները կարող են օգտագործել 3 ամիս։ Պաշտպանիչ միջոցները շահառուներին կուղարկվեն առաջիկա օրերին։ Բացի այդ, ինչպես պարզաբանել է Օլիվյե Վերանը, եւս երկու միլիոն ֆրանսիացու համար, ովքեր առողջության հետ կապված խնդիրներ ունեն, վիրահատական դիմակների գնումը կփոխհատուցի պետական ապահովագրական համակարգը, հայտնում է RFI- ն:
Երկուշաբթի՝ հուլիսի 20-ից, Ֆրանսիայի բոլոր փակ հանրային տարածքներում դիմակ կրելու ռեժիմ է գործում:
Նմանատիպ նյութեր
3147 դիտում
16:41 16-04-2018
Արմեն Սարգսյանն ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին
Այս բաժնից
427 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN