211652_close_icon
views-count33831 դիտում article-date 12:27 25-07-2020

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վարորդները եղել են Խոր Վիրապի քահանան ու ՍՊԸ վաճառքի մենեջեր. քահանան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հուլիսի 14-ին Կ. Ուլնեցի փողոցում խոշոր ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացու և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Միսակ Վարդանյանը, իսկ Volkswagen-ը վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Գառնիկ Կիրակոսյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց է տեղափոխվել Գ. Կիրակոսյանը, ով աշխատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Խոր Վիրապ վանական համալիրի քահանա, իսկ Mercedes-ի վարորդ Մ. Վարդանյանն աշխատում է «Մեսիստեխ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի մենեջեր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/14/1159713/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող, հուլիսի 14-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում Կարապետ Ուլնեցու փողոցում բախվել էին Mercedes B170 մակնիշի և Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել էր հանդիպակաց երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով վիրավորին, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել, ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Անդրանիկ Քամալյանի և Էդվարդ Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր