2441 դիտում
19:01 25-07-2020
ՇՎՏՄ-ն կրկնայցերի ժամանակ խախտումներ է հայտնաբերել, կազմվել են արձանագրություններ
Այսօր՝ հուլիսի 25-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում: Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Դիլիջանի շինանյութի առևտրի կետերում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Իջևան քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում, որտեղ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Հուլիսի 25-ին տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 24 ժամով կասեցվել է մի քանի շինանյութի խանութների ու գազալցակայանների գործունեությունը: Դիտարկված հիմնական խախտումները կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների ու ջերմաչափերի հետ:
Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում ՇՎՏՄ-ի կողմից շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
2681 դիտում
17:38 05-07-2020
2 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ
4837 դիտում
19:47 30-10-2021
2 ուղևոր դիմակ չի կրել, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ
Այս բաժնից
733 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1159 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի
1066 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի