10371 դիտում
21:53 25-07-2020
Արիֆ Մամմադով. Հայերի նկատմամբ անկարգությունները կազմակերպել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Ուշադիր լսեք Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Արիֆ Մամմադովի տեսաուղերձը, որտեղ նա նշում է, որ վերջերս տեղի ունեցած բոլոր անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։
Հիմա նա տեղեկություն ունի, որ պրովոկացիայի միջոցով փորձելու են հաշվեհարդար տեսնել Ալիևի ռեժիմի դեմ պայքարող, արտասահմանում բնակվող գործիչների նկատմամբ և հետո ասել, որ դա իրականացրել են հայերը։
Կրկին կոչ ենք անում մեր հայրենակիցներին հեռու մնալ բոլոր տեսակի սադրանքներից, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն։ Կարող եք տարածել այս տեսանյութը, որպեսզի սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները տեղեկանան, թե ինչպես են կազմակերպվում այդ սադրանքները և հնարավորինս հեռու մնան նման միջադեպերից»։
Նշենք, որ Արիֆ Մամմադովը երկար տարիներ դիվանագիտական աշխատանքի է եղել Ադրբեջանում: 2000-2006 թվականներին հանդիսացել է Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարը: 2015 թվականից բնակվում է Բրյուսելում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5049 դիտում
10:29 11-07-2017
Ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնն Ալիևին այլևս չեն վստահում. Արիֆ Մամեդով. «Փաստ»
2898 դիտում
14:35 21-01-2014
Կիևի կենտրոնում շարունակվում են անկարգությունները. տեսանյութ
1193 դիտում
11:00 25-11-2014
Ֆերգյուսոնում անկարգությունները մեծ թափ են ստացել
Այս բաժնից
1636 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1495 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան