6676 դիտում
12:37 15-12-2020
Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու. Միքայել Մինասյան
Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անցած երեսուն օրերին ստի կայսրությունը համոզում էր ժողովրդին, թե Նիկոլը կանգնեցրել է պատերազմը, իսկ փողոց դուրս եկած մարդիկ ուզում են, որպեսզի նորից պատերազմ սկսվի։ Այս թեզը չնայած բացարձած կեղծ լինելուն՝ շատերին ստիպում էր իրենց վրդովմունքն արտահայտել լուռ՝ առանց փողոց դուրս գալու, քանի որ մարդիկ արդարացիորեն չեն ուզում պատերազմ։ Ոչ ոք չի ուզում։
Վերջին օրերի իրադարձությունները հիմնովին ջախջախեցին ստի կայսրության նաեւ այս թեզը։ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլը մնաց։ Բայց պատերազմը շարունակվեց։ Ընդ որում, նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն այլեւս չի դիմադրում եւ հանձնում է հանքեր, հողեր, եկեղեցիներ, կորցնում գյուղեր, ավելացնում գերիների քանակը։ Հիմա միակողմանի պատերազմ է, որովհետեւ Նիկոլի Հայաստանն ուղղակի հանձնվել է։
Պարզվեց, որ անգամ կապիտուլայցիայից հետո թշնամին կանգ չի առնելու, իսկ Նիկոլը խոնարհաբար շարունակելու է զիջել այն, ինչ իրենից կպահանջեն՝ մարդասպան դիվերսատներից մինչեւ Հադրութի շրջանի գյուղեր։ Պարզվեց, որ պատերազմը կանգ չի առել, դրա վկայությունն են նախօրեի 6 վիրավորներն ու գերության մեջ հայտնված նոր զինվորները։
Ու ստացվեց այնպես, որ Արցախը տալով, գլխացավը չվերացավ։ Այն ավելանում է։ Որովհետեւ պարզվեց, որ Ադրբեջանի ուզածը սկսվում է 7 շրջանով, բայց չի ավարտվում։ Ալիեւն արդեն հայտարարել է իր հավակնությունների մասին՝ ընդհուպ մինչեւ Սյունիք, Սեւան ու Երեւան։
Բաքվի ախորժակը նոր է բացվում, Թուրքիան երանությամբ է հիշում Էնվերին։ Այս մարդիկ էլ ո՞նց ասեն, որ Հայաստանն ու հայերին ընկալում են որպես թշնամի։ Էլ ինչ անեն, որ հասկանաք. նրանց հետ ուզվորություն անելն անհնար է։ Եթե թուլացար, կվերացնեն՝ բառի ամենաբուն իմաստով... Եվ սրան զուգահեռ 5000 զոհի մարմինը չսառած՝ նիկոլականները խոսում էին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրի, դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին։ Այս մարդիկ իսկապես չեն հասկանում՝ իրենց արածի ու ասածի հետեւանքները։
Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու։ Սա է իրականությունը։
Հ.Գ. Այս պատերազմն իր ողջ մարդկային ողբերգությամբ, հայրենազրկմամբ պարունակում է նաեւ ինքնամաքրման նշմարվող հույս։ Հույս, որ ի վերջո մենք հրաժեշտ կտանք պատրանքներին։ Այն պատրանքներին, որոնք ինքներս էինք ստեղծել, որոնք մեզ հրամցրել էին։ Ու վերջապես կհասկանանք՝ ով ենք մենք, որտեղ ենք ապրում, ովքեր են մեր թշնամիներն ու բարեկամները։ Ու պատրանքների փոխարեն կձեւավորենք մեծ երազանք՝ առողջ, ազնիվ եւ հաղթական, որի հետեւից բոլորով կգնանք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու Անցած երեսուն օրերին ստի կայսրությունը համոզում էր ժողովրդին, թե Նիկոլը...
Posted by Mikayel Minasyan on 2020 թ. դեկտեմբերի 15, երեքշաբթի
Նմանատիպ նյութեր
3744 դիտում
13:08 20-07-2018
Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին