15693 դիտում
21:41 26-07-2020
Արթուր Ղազինյան. Ոլորտային բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնելու և ոլորտի զարգացման նոր վեկտոր մշակելու համար անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ոլորտային բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնելու և ոլորտի զարգացման նոր վեկտոր մշակելու համար անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր։
Նախ և առաջ պետք է իրականացնել կարիքի գնահատում՝ հասկանալու համար ոլորտում առկա և լուծման ենթակա խնդիրների շրջանակը։ Ապա իշխող քաղաքական թիմը այդ կարիքները պետք է համադրի իր գաղափարախոսության, կուսակցական և նախընտրական ծրագրերի հետ և ձևավորի բարեփոխումների քաղաքական օրակարգ։
Ձևավորելով քաղաքական օրակարգը, ինչպես նաև փոփոխությունների ընդհանուր ծավալի, խորության, նպատակների և ցանկությունների մասին համալիր պատկերացում, իրեն և պետությունը հարգող իշխանությունը պետք է ստեղծի ոլորտի ճանաչված գործիչներից կազմված մասնագիտական հանձանաժողով և նրա առջև ձևակերպի իր քաղաքական պահանջը, լուծման ենթակա խնդիրների շարքը և այն նպատակները, որոնց պետք հասնի հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում։ Հանձնաժողովի խնդիրը պետք է լինի իշխանությանը ներկայացնել ոլորտի զարգացման կամ բարեփոխման հայեցակարգ/ռազմավարությունը։
Իմ պատկերացմամբ, հանձնաժողովն իր աշխատանքները պետք է կազմակերպի հնարավորինս բաց և թափանցիկ՝ քննարկումներին ներգրավվելով առավելագույն թվով շահառուների։ Իսկ եթե բարեփոխման ենթակա ոլորտն ունի ռազմավարական նշանակություն, ապա անհրաժեշտ է ներգրավվել նաև այլ քաղաքական ուժերի։
Պրոդուկտի պատրաստ լինելուց հետո այն պետք է դրվի հանրային լայն քննարկման՝ բացառելով որևէ շահառու խմբի մեկուսացումն այս քննարկումներից։
Հանրային քննարկումների ավարտին լուրջ, գրագետ և պրոֆեսիոնալ իշխանությունը ձեռնամուխ է լինում ընդունված ռազմավարության/հայեցակարգի իրագործման ճանապարհային քարտեզի մշակմանը՝ խնդիրների լուծումն ու նպատակների իրագործումն առավելագույնս երաշխավորելու նպատակով։ Մշակվում է նաև գործողությունների ծրագիր և ժամանակացույց։
Սա, կրկնում եմ, ԼՈՒՐՋ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ և ԳՐԱԳԵՏ իշխանության պարագայում։
Այս գործողություններն արվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ այն իրավիճակներում, որտեղ իշխանությունն առաջնորդվում է ԱԶԳԱՅԻՆ և ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀՈՎ, ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՎԵՐ և ԴԱՎԵՐ ՉԻ ՆՅՈՒԹՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3556 դիտում
23:30 26-09-2018
Պետք է առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար․ Արման Թաթոյան
2102 դիտում
13:46 15-04-2021
ՀՀ ՄԻՊ-ը, ԵԽ պատգամավորները հորդորում են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր հայ գերիներին ազատելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)