266247 դիտում
10:38 27-07-2020
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. ավտովթարից հետո, մինչ վարորդները մեքենաները կհեռացնեին վթարի վայրից, ոստիկանության ծառայողը Nissan Fuga-ով վրաերթի է ենթարկել 3 հոգու. կա1 զոհ, 2 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հուսիկ Խաչատրյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հրայր Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժածներ չեն եղել, և դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վթարը արձանագրելուց հետո ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ գործակալը հեռացել են դեպքի վայրից, և վարորդները, մինչ փորձել են ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, որոշ ժամանակ անց Հրազդան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած Nissan Fuga մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «07» և Nissan մակնիշի ավտոմեքենաների միջև գտնվող Հ. Ազիզբեկյանին, ով տեղում մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ս. Բագատյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցե է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզայիյն քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի գլխավորութամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կոտայքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)