30692 դիտում
10:39 07-08-2022
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 39–ամյա վարորդը Nissan Fuga-ով կողաշրջված հայտնվել է ջրատարում. մինչ կժամանեին ոստիկանները, մեքենան դեպքի վայրից տարել էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում 39-ամյա Արկադի Ավետիսյանը իր վարած Nissan Fuga մակնիշի ավտոմեքենայով Դիտակ-Մխչյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Դիտակ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել չշահագործվող ջրատարի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտակա հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու այնուհետև քաղաքացիների օգնությամբ ուղղել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբն ու ճանապարհային ոստիկանության 2-րս սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, քաղաքացիներն ավտոմեքենան տեղափոխել էին դեպքի վայրից, մինչդեռ ճանապարհային ոստիկանությունն ու Արտաշատի ոստիկանները պետք է օպերատիվ գործեին, պահեին դեպքի վայրը և վթարի մասին տեղեկացնեին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանած հերթապահ քննիչը պետք է կատարեր դեպքի վայրի զննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)