2465 դիտում
18:22 27-07-2020
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 10 օրում կատարվել է 313 մլն դրամից ավելի նվիրատվություն
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հուլիսի 17-27-ն ընկած ժամանակում կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամի նվիրաբերություն։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի Ֆեյսբուքի էջը:
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հուլիսի 17-ից սկսած հիմնադրամին ուղարկված նվիրաբերությունների թիվը կրկնապատկվել է»,-հայտնում են հիմնադրամից:
Հուլիսի 17-ից հուլիսի 27-ի ժամը 11։30-ի դրությամբ կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամ նվիրաբերություն, որից կայքի միջոցով` 29 %-ը, Paypal-ի միջոցով ` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը.
Կատարվել են ավելի քան 3100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 58%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 19%-ը: Նվիրաբերություններն արվել են շուրջ 55 երկրներում բնակվող հայրենակիցների կողմից.
Նշված ժամանակում ամենաշաատ նվիրաբերություններ կատարվել են Հայաստանից, այնուհետև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից:
Նմանատիպ նյութեր
3885 դիտում
13:58 26-10-2020
Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդը նվիրատվություն է կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
1233 դիտում
13:41 19-05-2021
4 մլն դրամ նվիրատվություն՝ «Զինվորների ապահովագրության» հիմնադրամին
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին