211652_close_icon
views-count1953 դիտում article-date 15:18 30-07-2020

10 օրում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերված գումարն ավելին է, քան վերջին 3 տարիներին միասին վերցրած. վարչապետ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները վերջին 12 օրերի ընթացքում տպավորիչ աճ են արձանագրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հուլիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ։ 10 օրում նվիրաբերված այս թիվն ավելին է, քան վերջին 3 տարիների բոլոր նվիրաբերությունները միասին վերցված (2017, 2018, 2019 թվականներին նվիրաբերությունները կազմել էին 308 միլիոն դրամ)։ Ավելի ոգեւորիչ է, որ աճել են արտերկրից կատարված նվիրաբերությունները։ Շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին եւ կոչ եմ անում շարունակել իրենց ներդրումն ունենալ այս հիմնադրամում՝ ի շահ մեր զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների: Ի վերջո մենք ցանկանում ենք հասնել կարեւորագույն մի նպատակի՝ հատուցել արցախյան պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Վստահեցնում եմ նաեւ, որ կառավարությունն իր հերթին արել եւ անելու է հնարավոր ամեն ինչ՝ մեր զինծառայողների թիկունքն ամուր ու անխոցելի դարձնելու համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր