211652_close_icon
views-count112937 դիտում article-date 19:34 27-07-2020

(ԼՐԱՑՎԱԾ) Ողբերգական դեպք Արարատի մարզում․ փրկարարները, ոստիկաններն ու գյուղացիները Ստալինյան ջրանցքում որոնում են 14-ամյա տղայի դին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մեկուկես ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ Արարատի մարզի Վերին Դվին գյուղով հոսող Ստալինյան ջրանցքում նույն գյուղի մեծ թվով բնակիչների հետ որոնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայտնաբերեն նույն գյուղի բնակիչ 14-ամյա տղային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ժամը17։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ նշված ջրանցքում լողանալիս, ջրահեղձ է եղել երեխա։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, ովքեր, մի քանի խմբեր կազմելով, նույնպես կատարում են որոնողական աշխատանքներ։ Ջրանցքի մեկ այլ հատվածում էլ որոնողական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Արտաշատի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ալիկ Ղազարյանը։ Մեկ այլ հատվածում էլ՝ Վերին Դվինի գյուղապետն ու գյուղացիները։ Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ երեխան իր հասակակից ընկերների հետ ջրանցքում լողանալիս է եղել, երբ 1 անգամ խորասուզվել ու դուրս է եկել։ Սակայն 2-րդ անգամ խորասուզվելուց հետո, հավանաբար, չի կարողացել դուրս գալ, և ջուրը քշել-տարել է։ [b]19։50- Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ որոնողական աշխատանքների արդյունքում երեխայի դին հայտնաբերվեց։[/b] Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր