211652_close_icon
views-count209195 դիտում article-date 10:13 28-07-2020

Տեսախցիկն արձանագրել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած Mercedes-ի և Honda-ի վթարի պահը. ոստիկանությունը պարզել է վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է հուլիսի 26-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցել Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաների բախումը, ինչի հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել քաղաքացուն պատկանող շինության տարածքում՝ վնասելով նաև կայանված վիճակում գտնվող Նիվա մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Կարեն Պետրոսյանի և ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ տեսուչ Մարտիրոսյանի գլխավորությամբ պարզել են վարորդների և վիրավորների ինքնությունը. Mercedes-ը վարել է Մարտունի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Ավետիսյանը, Honda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 35-ամյա Մամիկոն Կիրակոսյանը։ Վթարի հետևանքով Գ. Ավետիսյանի ուղևորներ՝ Ճամբարակ քաղաքի բնակիչներ, 39-ամյա Մասիս Ավետիսյանը, 35-ամյա Գարիկ Մուրադյանը, 59-ամյա Քաջիկ Ավետիսյանը և Mercedes-ի վարորդ Մ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/26/1160765/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 26-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էին Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու տարածքում։ Mercedes-ն էլ գլխիվայր հայտնվել էր կայանված վիճակում գտնվող VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վրա։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներ էին ստացել, որոնցից մեկը տեղափոխվել էր «Սևան», 3-ը՝ «Ճամբարակ» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի և Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները։ Օպերատիվ էին գործել նաև Սևանի և Ճամբարակի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր