211652_close_icon
views-count92263 դիտում article-date 12:17 22-07-2020

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. տեսախցիկն արձանագրել է վթարի պահը, վիրավորների մեջ է Մանկավարժական համալսարանի ռեկտորի օգնականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 21-ին, Երևանի Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Skoda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Շահբազյանը, Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Աշոտ Սիմոնյանը։ «Միքայելյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Mercedes-ի ուղևորներ՝ 66-ամյա Գրիգոր Մակվեցյանը, Հակոբ Սահակյանը, ում տվյալները պարզվում են։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 72-ամյա Ժիլբերտ Գալստյանը, իսկ Skoda-ի վարորդ Ա. Շահբազյանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Շահբազյանն աշխատում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի օգնական։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրած վթարի պահը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/21/1160384/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Պարույր Սևակ - Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes և Škoda մանկնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ 2-ին Mercedes-ից դուրս եէի բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման ջոկատի փրկարարները։ Օպերատիվորեն էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-րդ սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց էր ուղեկցել դասակի հրամանատար Ա․ Ստեփանյանը։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայրում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Վարդան Վարդանյանն ու Սահակ Խաչատրյանը հորդորել էին քաղաքացիներին, որպեսզի պահպանեն սոցիալական հեռավորություն, կրեն դիմակ, իսկ մի քանի քաղաքիցների էլ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի հանձնարարականով՝ դիմակներ էին բաժանել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր