2984 դիտում
11:58 28-07-2020
ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ
Պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոնը կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ և ծանրաբեռնվածությամբ` առաջնորդվելով քաղաքացիների բոլոր հարցերին պատասխանելու սկզբունքով:
Վերջին շրջանում հարցերի մի մասը վերաբերում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերին: «ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը մատչելի եղանակով քաղաքացիներին բացատրում է` որ ծրագրից կարող են օգտվել, ինչ փաստաթղթեր են հարկավոր դիմելու համար կամ ինչ եղանակով պետք է դիմեն` ծրագրերից օգտվելու համար»,-նշում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի պետ Արմինե Ասրյանը:
ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերողներ են դարձել հատկապես հեռավար աշխատող տնտեսվարողների համար: Որպեսզի հեռավար աշխատելիս խնդիրներ չառաջանան, մասնագետները տեղեկատվություն են տրամադրում հարկերի, վճարների, մաքսատուրքերի և էլեկտրոնային ծառայությունների մասին:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում քաղաքացիների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որոշ գործընթացներ կազմակերպում է էլեկտրոնային եղանակով: Նոր հնարավորություններից օգտվելիս քաղաքացիները երբեմն դիմում են հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետների օգնությանը:
Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հեռախոսազանգերի կենտրոնն օրական ստանում է միջինը 1000-1200 զանգ, այդ թվում` նաև արտերկրից: Արդեն մեկ տարի է, ինչ 060 544 444 հեռախոսահամարից բացի, գործում է անվճար հեռախոսահամար Հայաստանից զանգողների համար` 08000 0007: «Համակարգում որևէ զանգ չի ընդհատվում: Ավտոմատ կերպով համակարգը միացնում է գծում սպասող զանգն առաջին իսկ ազատված մասնագետին»,-վստահեցնում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի պետ Արմինե Ասրյանը:
Հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետները պատասխանում են նաև էլեկտրոնային եղանակով ստացվող հարցերին: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հեռախոսազանգերի կենտրոնը ստացել է 152 795 հարցադիմում, իսկ 2019 թ.-ի 1-ին կիսամյակում` 124 311. հարցադիմումներն ավելացել են 23%-ով: Հարցերի 80%-ը վերաբերում են հարկային, իսկ 20%-ը` մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը և վարչարարությանը: Ընդ որում, 151 750 հարցադիմում կենտրոնն ստացել է հեռախոսակապի, իսկ 1045-ը` էլեկտրոնային փոստի միջոցով:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված