2767 դիտում
17:56 29-07-2020
Թուրքիան չի կարող դեր ստանձնել ԼՂ հարցում. Բրադկե
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ռոբերտ Բրադկեն անհանգստացած է այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Ամերիկայի ձայնի» հետ [url=https://www.amerikayidzayn.com/a/5521716.html]զրույցում[/url] դեսպան Բրադկեն նշել է, որ դա հրադադարի լուրջ խախտում է և կարող է ծանր հետևանքներ ունենալ:
«Այս հակամարտությունն այդքան ժամանակ շարունակվում է: Հրադադարը հաստատվել է 1994 թվականին, բայց տեսնում ենք հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ: Այդ ժամանակվանից ի վեր խաղաղ գործընթացը շատ անկայուն է եղել: Մինսկի խումբը հայտարուրությամբ կոչ է արել դադարեցնել հրադադարի խախտումը: Դա տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան սահմանին, որի կարգավիճակը կասկածի տակ չի դրվում»,-նշել է դեսպան Բրադկեն: Հարցին, թե ինչու այդ սրացումն այս փուլում տեղի ունեցավ, Ռոբերտ Բրադկեն նշեց, որ միգուցե փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խնդիր վրա: Նրա խոսքով, լինում է իրավիճակ, երբ հակամարտության կողմերը սկսում են կարծել, թե միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում խնդիր վրա: Ըստ նրա՝ նման դեպքում առկա է գայթակղություն դիմելու ուժի: Դեսպանը նկատեց, որ դա տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ առկա է համավարակ, տնտեսական ճգնաժամ ամբողջ աշխարհում:
Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանն ու հայտարարություններին՝ դեսպանը նշեց, որ Թուրքիան սահմանակից է Հայաստանին ու փակել է սահմանը՝ ի պատասխան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի: Նա ընդգծել է, որ այն շատ մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, որի բնակչությունն ունի թուրքական էթնիկ ծագում:
«Պատմականորեն հայ-թուրքական հարաբերություններն այնքան էլ դրական չեն: Այնպես, որ Թուրքիան, որքան էլ ցանականա միջնորդական դեր ստանձնել, իրականում չի կարող անել դա: Հայաստանը չի վստահում Թուրքիային այն աստիճան, որ համաձայնվի այդ առաքելությանը»,-ասել է նա:
Դեսպանը հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Թուրքիայի դերը պայմանավորված կլինի զսպվածության գործոնով Ադրբեջանին հիշեցնելու համար բացահայտ հակամարտության հետևանքների մասին:
«Հիշեցնելու այն աղետների մասին, որն անխուսափելի կլինի բոլոր կողմերի համար: Այն կվերացնի քաղաքական, տնտեսական որևէ հեռանկար այս տարածաշրջանի համար: Հույս ունեմ Թուրքիան կհասկանա, լինելով Ադրբեջանի կողմից, պետք է ճիշտ խորհուրդ տա իր դաշնակցին՝ կոչ անելով հետ կանգնել զինված բախումից և աշխատել խաղաղ գործընթացի վրա: Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից»,-նշել է դեսպանը:
Նմանատիպ նյութեր
2117 դիտում
10:22 21-09-2016
Միայն ԱՄՆ-ն կարող է համաշխարհային ժանդարմի դեր ստանձնել. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
3570 դիտում
13:29 08-03-2017
Չինաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի ու Սաուդյան Արաբիայի հաշտեցման գործում
1418 դիտում
11:01 18-12-2020
ԵՄ-ն պատրաստ է ԼՂ հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել
Այս բաժնից
1435 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1258 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1660 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է