211652_close_icon
views-count2279 դիտում article-date 19:24 29-07-2020

Խաղաղ հավաքների անցկացման արգելքը պետք է դիտարկվի որպես ծայրահեղ միջոց․ ՄԱԿ

Խաղաղ հավաքների անցկացման արգելքը պետք է դիտարկվի որպես ծայրահեղ միջոց: Այս մասին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ հանձնաժողովը, հաղորդում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9075991]tass.ru[/url]-ն։ Հանձնաժողովը պարզաբանել է, որ վերջին իրադարձությունները, ներառյալ՝ կորոնավիրուսի պանդեմիան, աննախադեպ խնդիրներ են ստեղծել 21-րդ հոդվածի իրականացման համար, որում ճանաչվում է խաղաղ հավաքների իրավունքը: Մեկնաբանության մեջ ասվում է, որ իշխանությունները պետք է նման հավաքներին այս կամ այն անձանց մասնակցության հետ կապված սահամանափակումների մասին որոշում ընդունեն անհատական հիմքով: նշվում է, որ առողջության պաշտպանության մոտիվները կարող են կիրառվել հավաքների սահմանափակման համար բացառիկ դեպքերում, մասնավորապես, երբ հիվանդության բռնկում կա, և հավաքները վտանգ են ներկայացնում: «Յուրաքանչյուրը, ներառյալ՝ երեխաներ, արտասահմանցիներ, կանայք, ներգաղթյալներ, ապաստարան խնդրող մարդիկ, կարող են օգտվել խաղաղ հավաքների իրավունքից»,-ասել է հանձնաժողովի հատուկ զեկուցող Քրիստոֆ Հեյնսը:

Նմանատիպ նյութեր