211652_close_icon
views-count5316 դիտում article-date 22:24 29-07-2020

Եթերում դիմակ չկրող ԶԼՄ ներկայացուցիչները կտուգանվեն. ոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հաղորդումների եթերի ընթացքում դիմակ կրել և հայտարարում, որ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։ Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր