211652_close_icon
views-count5812 դիտում article-date 10:19 15-09-2020

Ինդոնեզիայում դիմակ չկրող անձանց որպես պատիժ ուղարկում են կորոնավիրուսից մահացածների համար գերեզմանափոսեր փորելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգի իշխանությունները յուրօրինակ ձևով են որոշել պատժել այն քաղաքացիներին, ովքեր կորոնավիրուսի համավարակի ընթացքում առանց դիմակի են շրջել։ Այսպես, Գրեսիկ շրջանում օրինախախտ անձանց ուղարկել են կորոնավիրուսի հետևանքով մահացածների համար գերեզմանափոս փորելու, գրում է Daily Mail պարբերականը: Տեղական իշխանության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ տեղում գերեզմաններ փորող միայն երեք մասնագետ է մնացել, այնպես որ կողքից «օգնությունը նրանց չէր խանգարի»: Նենք, որայդ երկրում շարունակում է աճել վարակվածության ու մահացծության դեպքերի թիվը։ Նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3636 նոր դեպք: Վարակակիրների ընդհանուր թիվը համավարակի սկզբից հասել է 218 382-ի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր