211652_close_icon
views-count2677 դիտում article-date 19:55 30-07-2020

ՔՏՀԱ տեսչական մարմինն Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հուլիս ամսինստուգում է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ խնդիրների ուսումնասիրության նպատակով։ Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության արդյունքում արձանագրվել է ընդհանուր թվով 36 խախտում, որից 34 խախտումների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում, որով արձանագրված խախտումների համարմիջնորդություն է ներկայացվել ՀՀ Արմավիրի մարզպետին՝ Փարաքար համայնքի համապատասխան պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու, խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։ Արձանագրված 2 խախտումների վերաբերյալ նյութեր են պատրաստվել և ներկայացվել իրավասու մարմիններին։ Մասնավորապես՝ համայնքում կատարված փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացու սեփականությունը հանդիսացող 0,1513հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ խաղողի այգի գործառնական նշանակության հողամասում`առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել է ջերմոց, հետագայում համայնքի ղեկավարիորոշումով` հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ջերմոցային տնտեսության կառուցման համար և տրվել է շինարարության թույլտվություն։ Սակայն վերոնշյալ ջերմոցը կառուցված է եղել դեռևս 2013 թվականին։ Արդյունքում համայնքի բյուջե չեն մուտքագրվել զգալի չափով գումարներ։ Մյուս դեպքով պարզվել է, որ քաղաքացիների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող 0.143հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանվել է 3 մասի, որից մի մասի՝ 0.0382հա մակերեսով գործառնական նշանակությունը փոխվել է հասարակական կարուցապատման և վարձակալությամբ տրամադրվել է Ա/Ձ-ի՝գազալցակայանի հաշվիչ կայան և լիցքավորման աշտարակ տեղադրելու համար։ Սակայն վերոնշյալ 3 հողամասերի վրա ամբողջությամբ, կրկին առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ և առանց հողամասերը տրամադրելու մասինփաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցվել և գործում է գազալցակայան։ Հաշվի առնելով համայնքումարձանագրված խախտումների բնույթը և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, ՔՏՀԱ տեսչական մարմինը՝ խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր