2978 դիտում
21:38 16-02-2022
Տեսչական մարմինը Տավուշի մարզի Բերդ համայնքում հայտնաբերված բազմաթիվ խախտումների հիմքով դիմել է գլխավոր դատախազություն
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի NԿ801-Ա հրամանով Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը տեսչական ստուգում է իրականացրել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։
Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջներիբազմաթիվ խախտումներ։ Մասնավորապես, համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից բացահատվելէ, որսեփականության իրավունքով քաղաքացի Վ. Ա․-ին պատկանող 0.03041հա մակերեսովէներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության՝ տրանսպորտի գործառնական նշանակության հողամասում, որն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Վիցի Գրուպ» ՍՊ ընկերությանը և մասամբ ընդհանուր օգտագործման (ճանապարհ) հողամասում առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, առանց սեփականության վկայականում որևէ նպատակային նշանակության շինության տեսքով գրանցման ինքնակամ կառուցվել և գործում է հասարակական նշանակության կառույց՝ գազալցակայան։
Մեկ այլ դեպքում (Մովսես գյուղ) հազար ՀՀ դրամ վճարով 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել է քաղաքացի Ս․ Մ․-ին, որից հետո 2012թ․հուլիսի 18-ին նշված հողամասը ենթավարձակալությամբ ամսական 40 հազար ՀՀ դրամ վճարով տրամադրել է «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերությանը։ Հողամասը մինչ օրս շարունակում է լինել գյուղատնտեսական նպատակային նշանակությանհողամաս։
Համայնքի ղեկավարի կողմից հողային օրենսդրությունը շրջանցող որոշումներ են կայացվել նաև 2007, 2008, 2011, 2017թվականներին։ Այսպես՝ hամայնքի ղեկավարի՝ 2017թ մայիսի 19-ի որոշմամբ բնակավայրերի նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխվել է բնակավայրի հասարակական կառուցապատման, գույքը ստացել է իրավունքի պետական գրանցում։ Հետագայում համայնքի ղեկավարի՝ 2017թ․ օգոստոսի 14-ի որոշման մեջ նշվել է, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումներում, այն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Ա.Ա․-ին։
Համայնքի ղեկավարն անտեսել է այն հանգամանքը, որ հողամասն ըստ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների մեջ։ Հետագայում նշված հողամասում կառուցված շինությունը (ավտոլվացման կետ)համայնքի ղեկավարի՝ 2021թ.հունվարի 21-ի որոշմամբ որպես ինքնակամ շինություն օրինականացվել է։
Հողամասի առուվաճառքի 11.03.2008թ. պայմանագրով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Գ.Մ․-ին։ Համայնքի ղեկավարն անտեսել է այն հանգամանքը, որ հողամասն, ըստ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների մեջ մտնող հողամաս է։ Հետագայում համայնքի ղեկավարի՝ 2020թ. հունիսի 25-ի որոշմամբ հողամասի գործառնական նշանակությունը փոխվել է բնակավայրի այլից՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման, գույքը ստացել է իրավունքի պետական գրանցում։
Համայնքի ղեկավարի 16.10.2007թ. որոշմամբ բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով օտարվել է Վ. Գ-ին։ Կրկին համայնքի ղեկավարի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ հողամասն ըստ Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմնափակումներով հողամաս է։ Հետագայում մի քանի առուվաճառքի արդյունքում գույքի սեփականատեր է դարձել քաղաքացի Վ. Ա-ն։
Բերդ համայնքի ղեկավարի՝ 2007թ. փետրվարի 2-ի որոշմամբ բնակավայրերի նպատակային նշանակության՝ կառուցապատման համար հողամասը ուղղակի վաճառքով օտարվել է Ա․Ա․-ին։Տրամադրվել է տեղեկանք առ այն, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների մեջ՝ անտեսելով այն հանգամանքը, որ հողամասը քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներում։ Հետագայում համայնքի ղեկավարի 2011թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ ինքնակամ շինությունն օրինական է ճանաչվել։
Հողամասի առուվաճառքի 2011թ. նոյեմբերի 25-ի պայմանագրով մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարվել է Ա.Դ․ին։ Հետագայում համայնքի ղեկավարի՝ 2011թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ կատարվել է հասցեի փոփոխություն, մինչդեռ համայնքի ղեկավարն անտեսել է այն հանգամանքը, որ ըստ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝հողամասը հասարակական օգտագործման կանաչապատ գոտի և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմափակումների մեջ մտնող հողամաս է։
Վերոնշյալ բոլոր խախտումներն էական վնաս են պատճառել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի շահերին։ Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինըվերը թվարկված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»