3120 դիտում
17:39 31-07-2020
Խորենացու մսի տաղավարների ճնշող մեծամասնությունում վաճառվում է սպանդանոցային ծագման թարմ միս. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հուլիսի 25-ից սկսած ամենօրյա վերահսկողությունը տվել է ցանկալի արդյունքներ:
Եթե Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) ստուգայցերի մեկնարկի պահին տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական վկայականը, ապա այսօր արդեն գրեթե 30 տաղավարներում մսի և ենթամթերքի սպանդանոցային ծագումը կասկածներ չի հարուցել. ուղեկցող համապատասխան փաստաթղթերը ի պատշաճի ունեցել են բոլորը:
Վաղ առավոտյան կատարվող ՍԱՏՄ հսկողությունը փաստել է նաև, որ բարելավվել են թե մսի տեղափոխման պայմանները, թե տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը: Միս-մսամթերքն արդեն տեղափոխվում է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին համապատասխանող փոխադրամիջոցներով, բոլոր աշխատակիցներն ունեն սանիտարական գրքույկներ:
Միայն երեք վաճառակետում է հայտնաբերվել գառան և խոզի ոչ սպանդանոցային ծագման մսի խմբաքանակներ, որոնց իրացումը կասեցվել է: Կազմվել են արձանագրություններ, կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով:
Սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից և այդ նորմի պահպանումը ՍԱՏՄ առաջնահերթություններից մեկը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ստուգումներն արձանագրում են խախտումներ:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
3674 դիտում
20:11 06-09-2021
Սեպտեմբերի 15-ից ուժեղացված վերահսկողություն կիրականացվի թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ. ՍԱՏՄ
2181 դիտում
18:39 12-12-2019
Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման թարմ միս իրացնող տնտեսավարողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3211 դիտում
16:22 30-07-2019
2020-ի հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր
Այս բաժնից
1078 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1123 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
841 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան