2481 դիտում
12:42 01-08-2020
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիմոնետա Սոմարուգային՝ Շվեյցարիայի ազգային տոնի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները:
Խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում իրականացվող փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի նոր նախագծերով և ծրագրերով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է կորոնավիրուսի դեմ պայքարում մեր պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը: Վստահ ենք, որ այս իրավիճակի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն համատեղ և համակարգված քայլերով»,-ասված է ուղերձում:
Նմանատիպ նյութեր
2623 դիտում
16:32 01-08-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ երկրի Ազգային տոնի առթիվ
1532 դիտում
11:37 01-08-2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին՝ ազգային տոնի առթիվ
1361 դիտում
15:00 01-08-2021
Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին
Այս բաժնից
619 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
811 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1564 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն