211652_close_icon
views-count2692 դիտում article-date 16:32 01-08-2020

ՀՀ նախագահը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Շվեյցարիայի հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը»: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան և ունեն համագործակցության մեծ ներուժ նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների, գիտատեխնիկական, սննդի անվտանգության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

Նմանատիպ նյութեր