2983 դիտում
21:48 01-08-2020
Հայկ Դեմոյան. Այս ճակատամարտը տանուլ տվողն էլ է դավաճան հանդիսանալու
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թմբիրից ու նիրհից արթնացած պատմաբան-գործընկերներին՝ առ ի հիշեցում.
«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծերի բովանդակային ու հայեցակարգային շատ դրույթների կապակցությամբ որոշ պատմաբան-գործընկերներ ուղղակի սարսափար են եղել ու նույնիսկ պատրաստվում են դիմել ԱԱԾ...
Առայժմ կասեմ այսքանը. Դու՛ք, տիկնայք և պարոնայք, լռեցիք, երբ Ծիծեռնակաբերդը հանձնեցին նույն թուրքական դրամով ու զանազան ծրագրերով մշակված ՀՀ քաղաքացիներին: Լռեցիք, որովհետև նախընտրեցիք հարմարվողականությունն ու վախը, այլ ոչ թե խիզախությունը՝ ընդունելու սեփական մեղքի բաժինը, այդ նույն մարդկանց օգտին քվեարկելու դրվագով:
Շարունակաբար իրականացվող այս սստորագույն դավաճանության դրվագներին ընտրովի անդրադառնալու ու կրավորական կեցվածքի պատճառով այսօր լուրջ վտանգի տակ է հայտնվում մեր կրթական համակարգն ու մեր ապագան, որպես այդպիսին...
Վստահ եմ, որ բոլորիդ մասնագիտական հոտառությունն ու գիտելիքները լիուլի բավարար են հասկանալու ու գիտակցելու համար, որ ապրում ենք մեր ազգի ու պետականության թերևս ամենաբախտորոշ ժամանակափուլում:
Այո՛, մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել, որի հիմնական նպատակը մեր ինքնության ու պատմական հիշողության ձևախեղումն է: Գտե՛ք ձեր դերակատարումը այդ պայքարում և մի կողմ դրեք անհատական ու խմբակային շահերն ու գզվռտուկները...
Այս ճակատամարտը տանուլ տվողն էլ է դավաճան հանդիսանալու...»:
Նմանատիպ նյութեր
6489 դիտում
23:14 17-04-2020
Հրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը
2356 դիտում
10:36 15-04-2016
Ադրբեջանն իր գործողություններով ցույց տվեց՝ մադրիդյան սկզբունքներ չկան. Հայկ Դեմոյան. «Իրավունք»
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված