40474 դիտում
11:38 03-08-2020
Պայթյուն՝ ոստիկանության Բերդի բաժնի հետնամասում գտնվող «Ծաղկանոց» կոչվող զբոսայգում. Տավուշի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են պայթյունն իրականացնողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Բերդ քաղաքում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի հետնամասի պատերը, պատուհանների ապակիները և երկաթե ճաղավանդակները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, ոստիկանության Բերդի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների հետ, քննչական բաժնի պետ Հունան Գարանյանի, բաժնի պետի տեղակալ Արգամ Մայիլյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ պարզել են, որ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տավուշի մարզի ոստիկանները տաք հետքերով նշված պայթյունը կատարելու կասկածանքով ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել Բերդ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Մհեր Սարգսյանին, ով իր մոտ ապօրինի պահվող պայթուցիկ սարքի միջոցով պայթյուն է իրականացրել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, և քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որպեսզի խուզարկություն կատարվի Բերդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Էդվարդ Քոսակյանի բնակարանում և դրան կից օժանդակ շինություններում։
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 3 հատ պահեստատուփեր, ընդհանուր թվով 171 հատ ինքնաձիգի փամփուշտներ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություննր, այդ թվում՝՝նյութատեխնիկական, դատաձգաբանական։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պայթեցնողը եղել է Մ. Սարգսյանը, ով զբոսայգի է եկել Է. Քոսակյանի հետ, և Մ. Սարգսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Պայթյունի վայրում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պայթուցիկի նմանվող առարկաներ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված