21114 դիտում
22:35 05-08-2020
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է Նոր Հաճնի կամրջի երկաթե պատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Ավետիք Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի սկզբմնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթյա պատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+