2153 դիտում
19:05 06-08-2020
Հայ ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները զորեղ աջակցություն կլինեն՝ հաղթահարելու այս ճգնաժամը. ՀՀ նախագահն անդրադարձել է Բեյրութում ստեղծված իրավիճակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:
«Ցնցված եմ ու խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտության լուրից,- մասնավորապես նշված է նախագահի նամակում:- Բեյրութն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտակարգ իրավիճակի, կհաղթահարվի նաև այս մեկ փորձությունը:
Հայ ազգային կառույցների համախմբումն ու միակամ գործողությունները նույնպես զորեղ աջակցություն կլինեն մարդկային ու պետական այս ճգնաժամը հաղթահարելու համար»:
Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին, Մայրավանքի հոգևոր դասի բոլոր ներկայացուցիչներին, ազգային ու եկեղեցական գործիչներին, բոլոր լիբանանահայերին:
Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության հետ կապված խնդիրներն այսօր քննարկել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում:
Նմանատիպ նյութեր
895 դիտում
17:52 09-02-2023
Փաշինյանն ընդունել է Իգոր Խովաևին. քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու հարցը
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան