211652_close_icon
views-count1289 դիտում article-date 13:50 07-08-2020

Ձեռնպահ մնալ բնապահպան-ակտիվիստներին առանց բավարար հիմքերի բերման ենթարկելուց. «Մարդու իրավունքների տուն»

«Մարդու իրավունքների տուն Երևանը»–ը հայտարարություն է տարածել բնապահպան-ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողությունները դադարեցնելու պահանջով: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մարդու իրավունքների տուն Երևանը, - դատապարտելով բնապահպան-ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողությունները, - հաշվի առնելով իրավապաշտպաններին, մասնավորապես՝ բնապահպան-ակտիվիստներին, հանրային աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը, - նկատի ունենալով մասնավոր ընկերությունների կողմից բնապահպան-ակտիվիստների նկատամբ ճնշումների գործադրման համար այդ ընկերություններին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը, ՀՀ պետական մարմիններին, պաշտոնատար անձանց, ինչպես նաև մասնավոր ընկերություններին կոչ է անում․ ՀՀ Ազգային ժողովին ու պատգամավորներին, ՀՀ կառավարությանն ու իրավասու այլ մարմիններին՝ ● հանրային աջակցություն տրամադրել բնապահպան-ակտվիստներին՝ դատապարտելով նրանց նկատմամբ ճնշումներն ու ապօրինի գործողությունները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել հետագայում այդպիսիք կանխելու ուղղությամբ, ●ընդունել համապատասխան քաղաքականություններ և օրենքներ՝ մասնավոր ընկերություններին իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների կամ հարձակումների մեջ ներգրավվածության համար պատասխանատվության ենթարկելու նպատակով, ● հարգել, խթանել և պաշտպանել բոլորի, ներառյալ՝ իրավապաշտպանների իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնպահ մնալ բնապահպան-ակտիվիստներին խաղաղ ակցիաների համար առանց բավարար հիմքերի բերման ենթարկելուց և նրանց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելուց, Մասնավոր ընկերություններին՝ ձեռնպահ մնալ և խուսափել իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ հարձակումների, ճնշման, ահաբեկման գործողություններին հանցակից լինելուց, այդ թվում՝ բոլոր այն անձանց նկատմամբ կատարվող բռնարարքներից, որոնք իրացնում են արտահայտվելու, միավորվելու, հավաքների, բողոքի ցույցերի իրենց իրավունքները տվյալ բիզնեսի կամ դրա շահերի դեմ»։

Նմանատիպ նյութեր