Մարդկային բարձր հատկանիշներով քննչական ապարատի հնաբնակը նշանակվել է քննչական բաժնի պետ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ Վահե Լաչինյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Վ. Լաչինյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
Վ. Լաչինյանը համարվում է քննչական ապարատի հնաբնակներից, ամենապրոֆեսիոնալ կադրերից է, ունի մարդկային ու բարոյական մեծ արժանիքներ: Իզուր չէ, որ շատ երիտասարդ քննիչներ իրենց առաջին քայլը երբ արել են քննչական ապարատում, հպարտորեն իրենց հարազատների ու ընկերների մոտ խոստովանել են, որ Լաչինյանից շատ բան են սովորել գործի բերումով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի