9841 դիտում
19:35 07-08-2020
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:15-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի 106 հասցեի դիմնաց բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Նարեկ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Գևորգ Հ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Հ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Հ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութոը Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+