258816 դիտում
02:31 10-05-2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում, բախվել են Mercedes G 500-ն ու Volkswagen-ը, Mercedes-ն էլ հետո բախվել է հաստաբուն ծառին, կա 2 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր, մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Volkswagen» մակնիշի 34 NL 167 համարանիշի և «Mercedes G 500» մակնիշի 61 GG 661 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը` փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Վիրավորներին ավտոմեքեայից դուրս են բերել փրկարարները` քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով հատուկ տենիկա:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, ով բախվելով «Wolkswagen»-ին, այնուհետև հարվածել է հաստաբուն ծառին, ինչի հետևանքով էլ կոտրվել են նաև «Mercedes»-ի անվահեծանները:
Ոստիկաններն ու քննիչները «Mercedes»-ի բեռնախցիկում հայտնաբերել են մեկ այլ ավտոմեքենայի համարանիշեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]***
10:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ Volkswagen-ը վարել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Գաի փողոցի բնակիչ, 33-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, իսկ Mercedes G500 մակնիշի ավտոմեքենայի միջից հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Ազատության պողոտայի 9/4 շենքի բնակիչ, 28-ամյա Միքայել Բարսեղյանը, 28-ամյա Հրանտ Խաչատրյանը, Երևան քաղաքի Արաբկիր 51 փողոցի բնակիչ, 32-ամյա Արմեն Ասատրյանը, 29-ամյա Ալիկ Բաբայանը և ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ այլ Ալիկ անվամբ երիտասարդ տղա: Մահացածներն են՝ վերջինս և Ա. Ասատրյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ճշտված տվյալների ամբողջական ցանկը, ինչպես նաև Mercedes G-ի վարորդի ինքնությունը: ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական: [/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25917 դիտում
20:47 23-10-2014
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Volkswagen-ը բախվել է ծառին. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ