211652_close_icon
views-count3988 դիտում article-date 13:14 10-08-2020

Նախագահը Տիգրան Եսայանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Տիգրան Եսայանը ազատվում է ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից և ՀՀ ոստիկանությունում ծառայությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր