2047 դիտում
21:02 10-08-2020
Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել «Հետք» էլեկտրոնային պարբերականում 2020թ. հունիսի 26-ին հրապարակված՝ «Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը, նա էլ վարձակալության է տվել «Վիվասել ՄՏՍ»-ին» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարը 2014թ. նույն գյուղի մանկապարտեզի նախկին շենքի սպասարկման տարածքից մաս է առանձնացրել և օտարել է իր եղբորը, ով նույն թվականից նշված հողատարածքը վարձակալությամբ տրամադրել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին: Բացի այդ, հոդվածում նշվել էր, որ 2016թ. սկսած՝ Զոլաքարի համայնքապետարանում տարբեր պաշտոններում աշխատող նույն գյուղի մի քանի բնակիչներ՝ համայնքի ղեկավարի ազգականներ, պարբերաբար գտնվել են ՌԴ-ում, սակայն այդ ընթացքում ստացել են աշխատավարձ:
Հրապարակումն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները պարզելուն ուղղված միջոցառումներ նախաձեռնելու նպատակով, որի շրջանակներում մարզի դատախազության հանձնարարությամբ հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակներով, 2014թ. սեպտեմբերի 26-ին համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի տարածքից 568 քմ հողատարածքը աճուրդ-վաճառքով օտարել է իր եղբորը, որի սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել 2014թ. հոկտեմբերի 2-ին: Իսկ վերջինս 2014թ. հոկտեմբերի 8-ից մինչև օրս նշված հողատարածքը, ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» (Վիվասել-ՄՏՍ) ՓԲԸ-ին: Նկարագրված գործողությունների հետևանքով Զոլաքար համայնքին պատճառվել է շուրջ 2.760.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, պարզվել է նաև, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2015-2018թթ ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի 4 աշխատակիցներին թույլ է տվել պարբերաբար բացակայել ՀՀ-ից, չհաճախել աշխատանքի: Այդ պայմաններում, սակայն, աշխատանքի չհաճախած ժամանակահատվածում նրանք ստացել են աշխատավարձ, որի հետևանքով Զոլաքարի համայնքապետարանի բյուջեից առերևույթ վատնվել է խոշոր չափերով` 1.448.832 ՀՀ դրամ գումար:
Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վատնման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու հանցագործության հատկանիշների առկայության մասին տվյալներ՝ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժինը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
19:53 04-05-2021
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Սպիտակի համայնքապետարանում 2015-2020 թվականներին. հարուցվել է քրեական գործ
5624 դիտում
22:58 08-10-2018
Առերևույթ կոռուպցոն չարաշահումներ Գուսանագյուղի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ
964 դիտում
16:33 08-06-2020
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Զորակի համայնքապետարանում. վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են