211652_close_icon
views-count11440 դիտում article-date 13:29 11-08-2020

Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցեց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդացությունը սկսելուց առաջ հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցելու մասին։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ «Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել է Պուտինը։ Նա հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր կհայտնվեն։՛ Հիեցնենք, որ վերջին տվյալներով՝ աշխարհում COVID-19 վիրուսով վարակված է 20 միլիոնից ավելի մարդ։

Նմանատիպ նյութեր