2291 դիտում
21:30 11-08-2020
Երիտասարդական քաղաքականությունը հետընթաց է գրանցել. Ատոմ Մխիթարյան
Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Սիրելի՛ երիտասարդներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Երկու տարի առաջ ձեր ոչ ստանդարտ, իսկական երիտասարդական մտածողության ու գործելակերպի արդյունքում դուք կարողացաք էական փոփոխություններ բերել Հայաստանի հասարակական կյանք: Սակայն, ցավոք, դա որևէ կերպ չանդրադարձավ երիտասարդական քաղաքականությանը, այն նույնիսկ հետընթաց գրանցեց:
Երիտասարդների մասնակցությունը տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում նվազագույնի է հասել, երիտասարդների հիմնախնդիրները նույնն են մնացել. գործազրկություն, որակյալ, արդիական կրթություն ստանալու ու ինքնադրսևորման հնարավորությունների պակաս, որոնք առկա համավարակի պայմաններում ավելի են խորացել: Որևէ կերպ չեն խրախուսվում երիտասարդական նախաձեռնությունները, տեղական ծրագրերը, սահմանափակված է շարժունությունը:
Հիշե՛ք, միայն ձեր ընդհանրական ձգտումներով ու հաստատակամությամբ է պայմանավորված մեր պետության ու ազգի վաղվա օրը: Քանի որ օգոստոսի 11-ին նշվում է Նավասարդը, ապա շնորհավորելով բոլորիս, մաղթում եմ լինել համերաշխ ու կառուցողական, հայկական Նոր տարին սկսել նոր նպատակներով, գաղափարներով և գործերով: Հաջողություն եմ մաղթում ձեզ բոլոր նախաձեռնություններում՝ ի շահ մեր ժողովրդի:
1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվեց Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998 թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:
Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թ.-ին։ Կազմակերպության ակունքներում է եղել ՀՀ առաջին երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակադեմիան (ԵրԱԿ)։ Այսօր ԵԱԴ-ը միավորում է ավելի քան 100 երիտասարդական մասնագիտական և տարածքային ակումբներ, կենտրոններ և կազմակերպություններ՝ դառնալով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը։
www.fyca.net
https://www.facebook.com/FYCANGO
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
10:14 01-10-2014
Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը հետընթաց է գրանցել. Առավոտ
4684 դիտում
09:57 22-05-2018
ՀՀ տնտեսությունն ապրիլ ամսում հետընթաց է գրանցել բոլոր ոլորտներում. «Ժողովուրդ»
2714 դիտում
13:39 10-11-2017
Գործազրկությունը երիտասարդության թիվ մեկ խնդիրն է. Ատոմ Մխիթարյան
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան