1601 դիտում
09:55 03-12-2022
Տիգրան Ավինյանն «առուն չթռած, հոպ է ասում». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի զոհերի ֆոնին PR անող փոխքաղաքապետը այժմ էլ որոշել է «Եվրատեսիլ» երգի մրցույթն օգտագործել ապագա քաղաքապետի պաշտոնում իր դիրքերն ամրապնդելու համար:
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն հարմար տեղավորվել է քաղաքապետի «աթոռին» եւ իրեն արդեն քաղաքային իշխանության ղեկավար է զգում: Այս խոսքերի վառ ապացույցը նաեւ երեկ Երեւանի քաղաքապետարանում անցկացված մամուլի ասուլիսն էր, որին միանգամից երկու փոխքաղաքապետ էր մասնակցում, բայց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չկար ու չկար: Եվ այս օրերին էլ, երբ մեծ աղմուկ են հանել Հանրապետության հրապարակում իրականացված լուսազարդարման աշխատանքները, արձագանքները հենց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մակարդակով է:
Վերջինս քաղաքապետարանում իր ձեռքն է վերցրել ամեն ինչ եւ իրեն լիովին քաղաքապետ է զգում: Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Տիգրան Ավինյանը եւս իրեն զգում էր որպես քաղաքապետ, որոշում, թե բանախոսներից ով որ հարցին պետք է պատասխանի, սակայն այդպես էլ խուսափեց պատասխանել հարցին՝ ամանորյա զարդարանքներն իր PR-ի համար են արվում, թե ոչ:
Ավելին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ին հենց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցների հետ միացնելու ամանորյա տոնածառերի լույսերը, ինչն ավանդաբար հենց քաղաքապետն է անում:
Հենց այդ օրը՝ ժամը 13:00-ին, Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան ասուլիսով է հանդես գալու եւ թերեւս կանդրադառնա նաեւ այդ հանգամանքին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը